Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

10 խորհուրդ` սթրեսից արագ ազատվելու համար

10 խորհուրդ` սթրեսից արագ ազատվելու համար

Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են իրավիճակներ, որոնք ուղղակի հունից հանում են մեզ: Անգամ ամենաաննշան իրադարձությունները երբեմն կարող են սթրեսի ու վատ տրամադրության պատճառ դառնալ:

 

Սթրեսից խուսափելու համար բոլոր նյարդայնացնող իրավիճակները պետք է ընդունել լայն ժպիտով, իսկ եթե արդեն ուշացել եք ու սթրեսն «այցելել» է ձեզ, ապա շտապեք օգտվել ներքևում թվարկված 10 խորհուրդներից:

1. Ընդունեք կոնտրաստային ցնցուղ
Ջուրն առհասարակ ունի բուժիչ ու հանգստացնող նշանակություն, կոնտրաստային ցնցուղն` առավել ևս: Հավատացեք ջուրը միանգամից կլվանա ձեր վատ տրամադրությունն ու ցնցուղից հետո դուք ձեզ «նոր մարդ» կզգաք:

2. Ինչ-որ համեղ ուտեստ կերեք
Ամեն բան գեղեցիկ է չափի մեջ, այդ թվում` այս խորհրդի կիրառումը: Եթե դուք շոկոլադ եք ուզում` կերեք այն, բայց ոչ ամբողջությամբ: Եթե թարմ բանջարեղեն եք ցանկանում` գնեք այն խանութից ու աղցան պատրաստեք: Ի դեպ, ուտեստներ պատրաստելը ևս կբարձրացնի ձեր տրամադրությունը:

3. Լսեք սիրելի երաժշտություն
Որքան էլ անտրամադիր լինեք, հաստատ չեք հրաժարվի ձեր մեկ-երկու սիրելի երգից: Ցանկանո՞ւմ եք ազատվել զայրույթից` լսեք ծանր ռոք, ուղղակի լիցքաթափվել է պե՞տք` ջազ լսեք:

4. Անուշահոտ լոգանք ընդունեք
Մի քանի րոպե վայելեք տաք ջրի ազդեցությունը: Նախապես դրա մեջ ավելացրեք ձեր սիրելի անուշահոտությամբ փրփուր: Առավել ռոմանտիկ միջավայր ստեղծելու համար` չեն խանգառի նաև վարդի թերթիկները:

5. Վազեք
Եթե բնակվում կամ աշխատում եք հարմար տեղանքում, ապա սթրեսի ու վատ տրամադրության դեմ չկա ավելի լավ զենք, քան վազքը: Հավատացեք, վազելուց հինգ րոպե հետո դուք լիովին կմոռանաք, թե ինչն էր ձեզ այդքան անհանգստացնում:

6. Զբոսնեք մաքուր օդին
Եթե ձեր վատ տրամադրության պատճառը տանն է կամ աշխատանքի վայրում, ապա այն բարձրացնելու ամենատրամաբանական ու առաջնային խորհուրդը սա է` լքեք այդ վայրը: Բայց փոխարենը մի գնացեք աղմկոտ ու մարդաշատ տեղեր: Շփվեք բնության հետ, օրինակ` մաքուր օդ շնչեք ինչ-որ այգում:

7. Ժամանակ տրամադրեք սիրելի զբաղմունքին
Ոմանց համար տրամադրությունը բարձրացնելու լավագույն ձևը յոգայով զբաղվելն է, ուրիշների համար` նկարելը: Ձեզ համար սիրելի զբաղմունք առանձնացրեք ու սթրեսի առաջին իսկ նշանների դեպքում՝ մի կողմ դնելով մյուս գործերը` զբաղվեք դրանով:

8. Մի բաժակ թեյ խմեք
Մեկ բաժակ թեյը ձեզ կհանգստացնի ոչ միայն հոգեպես, այլև` ֆիզիոլոգիական տեսանկյունից: Հատկապես` կանաչ թեյը:

9. Զրուցեք հաճելի մարդու հետ
Եթե հասկանում եք, որ ձեր նյարդերը գերլարված են` միանգամից զանգեք սիրելի մարդու: Նրա ձայնը, ասված արտահայտություններն ու կատակներն անմիջապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

10. Շփվեք կենդանիների հետ
Մարդը բնության մասնիկ է: Բնության հետ «համերաշխ» ապրելու համար մարդն անընդհատ պետք է շփվի դրա հետ: Տրամադրություն բարձրացնելու լավագույն ձևերից մեկն է կենդանիների հետ շփումը: Ընդ որում, կարևոր էլ չէ` դա կլինի շուն, կատու թե` ծովախոզուկ: Ձեզ մոտ թողեք կենդանիներին, իսկ նրանց հետ նաև` լավ տամադրությունը:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. dana.puzl.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ